երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Տաշիր քաղաքում փրկարարները մոտոպոմպի օգնությամբ խոհանոցից հեռացրել են մոտ 3 տ անձրևաջուր

Տաշիր քաղաքում փրկարարները մոտոպոմպի օգնությամբ խոհանոցից հեռացրել են մոտ 3 տ անձրևաջուր

Մայիսի 21-ին, ժամը 16։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը լցվում է անձրևաջրերով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տանը կից կառուցված խոհանոցը (մոտ 16 քմ) լցվել է անձրևաջրերով (մոտ 30 սմ բարձրությամբ)։

Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ խոհանոցից հեռացրել են մոտ 3 տ անձրևաջուր։

  • Կիսվել: