ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տարրական դասարանների բոլոր աշակերտները պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար կապահովվեն դասագրքերով

Տարրական դասարանների բոլոր աշակերտները պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար կապահովվեն դասագրքերով

Խորհրդարանը երկրորդ  ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած  ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախատեսվում է, որ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար պետք է ապահովի տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:

2022 թվականի սեպտեմբերին առաջինից չորրորդ դասարանների  սովորողներն արդեն կստանան  անվճար դասագրքերը:

  • Կիսվել: