կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տարեվերջին կարձանագրենք բակերի հիմնանորոգման ռեկորդային ցուցանիշներ. Տիգրան Ավինյան

Տարեվերջին կարձանագրենք բակերի հիմնանորոգման ռեկորդային ցուցանիշներ. Տիգրան Ավինյան

Բակային տարածքների հիմնանորոգումը, բակերի վերականգնումը Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների ամենակարևոր խնդիրներից մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորը: Այս մասին այսօր հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հիշեցրել է նախկինում արած հայտարարությունները. «Որպեսզի մեր երեխաներն ունենան հնարավորություն՝ բակերում խաղալու, մենք ունենանք հնարավորություն՝ բակի ծառերի տակ նստելու, կարևոր է, որ մեր մոտեցումը բակերի նկատմամբ փոխենք»։

Ըստ Ավինյանի՝ եթե բակերը նույնպես ընկալվեն տան մի մաս, ավտոտնակի տիրոջ մոտ հարց չի առաջանա, թե այն ինչու են հեռացնում ու տարածքը կանաչապատում։

Տիգրան Ավինյանը նաև հանձնարարեց վարչական շրջանների ղեկավարներին. «Ձեր ուշադրություն կենտրոնում պահեք այս բոլոր ծրագրերը, որ մենք տարեվերջին արձանագրենք բակերի հիմնանորոգման ռեկորդային ցուցանիշներ»։

  • Կիսվել: