հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տանը, անգիտակից վիճակում 24-ամյա աղջիկ է հայտնաբերվել, ընկերն ասել է՝ թմրանյութ է օգտագործել

Տանը, անգիտակից վիճակում 24-ամյա աղջիկ է հայտնաբերվել, ընկերն ասել է՝ թմրանյութ է օգտագործել

Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմանում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչներց մեկից․ նա հայտնել է, որ իր հարևանուհու դուռը բացել է և հատակին հայտնաբերել են արնանման հետքեր, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բժիշկները, պարեկներն ու ոստիկանները նշված տանը հայտնաբերել են Երևանի բնակչին՝ 24-ամյա Լիլիթ Մ․-ին՝ «աջ բազկի կտրած վերք, հիպոբոլեմիկ շոկ» ախտորոշմամբ, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան» բժշկական կենտրոն։

Նշված տանը հայտնաբերվել է նաև Երևանի բնակիչ, 29-ամյա Սարգիս Բ․-ն, ում վրա հայտնաբերվել է արնանման հետքեր։ 

Բժիշկները նրան նույնպես օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Ոստիկանները տանը հայտնաբերել են թմրամիջոց և, ըստ տեղեկությունների, Լիլիթ Մ․-ն ու Սարգիս Բ․-ն օգտագործել են, և դրանից հետո Լիլիթ Մ․-ի մոտ առաջացել են ցնցումներ, որի ժամանակ էլ, ըստ Սարգիս Բ․-ի, հավանաբար նա ձեռքով հարվածել է պատշգամբի ապակուն, ինչի հետևանքով էլ վնասվածք է ստացել։ 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Կոստանդյանի գլխավորությամբ բնակարանում հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգվածներ, իսկ Սարգիս Բ․-ն հայտնել է, որ այդ ամենը թմրամիջոց է։ 

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Սարգիս Բ․-ին թմրամիջոցն ուղարկել է համացանցում «Իքս» մականունով գրանցված օգտատերը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները։  

  • Կիսվել: