շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թանկյանը ողջունել է ավստրալական նահանգի կողմից Արցախի ճանաչումը

Թանկյանը ողջունել է ավստրալական նահանգի կողմից Արցախի ճանաչումը

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը ողջունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը:

Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրել է.

«Սա պարզապես հիասքանչ է: Ժամանակն է, որ բոլոր պետությունների խորհրդարանները, կոնգրեսները, դաշնային ու տարածքային ղեկավարները կանգնեն Արցախի ու Հայաստանի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանա-ջիհադական ագրեսիայի»,- գրել է Սերժ Թանկյանը:

  • Կիսվել: