կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թանկյանը կոչ է արել բոյկոտել Բաքվում անցկացվող ֆուտբոլային խաղը

Թանկյանը կոչ է արել բոյկոտել Բաքվում անցկացվող ֆուտբոլային խաղը

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել բոյկոտել Դանիայի և Չեխիայի հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումը, որն անցկացվելու է Բաքվում:

Թանկյանը գրել է, որ պատերազմ հրահրող Ադրբեջանը չի կարող այդպիսի խաղ անցկացնել, ասես ոչինչ չի եղել, մանավանդ որ մարզահրապարակի մոտակայքում Բաքվի խայտառակ «Ռազմական ավարի» պուրակն է:

Թանկյանը համապատասխան ստորագրահավաք է սկսել change.org կայքում:

  • Կիսվել: