չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Տան բակ մտած շներին կրակելիս որդին անզգուշաբար կրակել է հոր ոտքին

Տան բակ մտած շներին կրակելիս որդին անզգուշաբար կրակել է հոր ոտքին

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Հաղթանակ թաղամասի 49-ամյա մի բնակիչ և հայտնել, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 17.30-ին, թափառող շներին իրենց տան բակ մտնելը արգելելու համար որդին իր օդաճնշիչ հրացանով 2 անգամ օդ է կրակել, ապա լիցքավորելիս անզգուշաբար կրակել է իր ոտքին, տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Մեկնած ոստիկաններին տղամարդը հրաժարվել է հաղորդում տալ:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննության բաժանմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: