ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թալին համայնքում ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 25-ին

Թալին համայնքում ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 25-ին

Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու արտահերթ ընտրություններ: 

ՀՀ ԿԸՀ-ից տեղեկացնում են՝ Թալին համայնքում քվեարկությունը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 25-ին:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև օգոստոսի 31-ը՝ ժամը 18.00-ը:

 Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 5-ը:

  • Կիսվել: