ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնյաներից մեկի տունը

Թալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնյաներից մեկի տունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Այդ օրը, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ալեքսանդր Մարկոսյանից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք մտել են իր տուն և գողություն կատարել։  Տեղում Ա. Մարկոսյանը հայտնել է, որ մայիսի 27-ին, ժամը 18։00-ից մինչև մայիսի 29-ի 22։30-ն ընկած ժամանակահատվածում բնակարանի պատշգամբով մուտք են գործել իր տուն և այնտեղից հափշտակել 2 մլն դրամ ու ոսկյա զարդեր։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Ա. Մարկոսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության բաց հանքի կառավարչության ղեկավարի տեղակալ։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: