երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԱՆԻՖ-ն այսուհետ չի կառավարելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը

ԱՆԻՖ-ն այսուհետ չի կառավարելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ կառավարության որոշմամբ։

Հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ կառավարության նոր որոշմամբ ԶՊՄԿ-ի ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։

Հիշեցնենք, որ նման որոշում կառավարությունը կայացրել է այսօրվա նիստում: Պետական գույքի կառավարման կոմիտեն իր որոշումների մասին պետք է տեղյակ պահի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին:

  • Կիսվել: