երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս

Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս

Հունիսի 1-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մուրադ Բ․-ն և հայտնել, որ Առնո Բաբաջանյան 26/8 հասցեի մոտ նկատել է, որ պատուհանի ճաղավանդակից փայտի միջոցով քաշելով  գողացել են իր կնոջ պայուսակը, որի մեջ եղել են  կնոջ և նրա քրոջ ոսկյա զարդերը, գումար և ավելացրեց, որ փայտի կտորը ընկած է գետնին, հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 21։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Երևանի բնակիչ 61-ամյա Նարգիզ Կ․-ին պատկանող տան բաց պատուհանի ցանցը պատռելու միջոցով փայտի օգնությամբ գողացել է վերջինիս պայուսակը, որի մեջ եղել է իր և իր քրոջ ոսկյա զարդերը, Նարգիզ Կ․-ի անձնագիրը, բանկային և կենսաթոշակային քարտերը և գումար: Ըստ Նարգիզ Կ․-ի՝ իրեն պատճառվել է 5 մլն դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով Նարգիզ Կ․-ին ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես առաջին կարգի մասնագետ։

  • Կիսվել: