չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Թաիրովի փողոցում՝ ծառը կոտրվել և ընկել է փակելով ճապանապարհը, վնասելով էլեկտրական լարեր և գազատար խողովակ

Թաիրովի փողոցում՝ ծառը կոտրվել և ընկել է փակելով ճապանապարհը, վնասելով էլեկտրական լարեր և գազատար խողովակ

Մայիսի 24-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցում՝ ծառը կոտրվել և ընկել է փակելով ճապանապարհի երթևեկելի հատվածը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված փակել այն՝ վնասելով էլեկտրական լարեր և գազատար խողովակ։

Փրկարարները մասնատել են ծառը և ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել անվտանգ տարածք։

Դեպքի վերաբերյալ տեկեկատվությունը փոխանցվել է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարգավարներին ։

  • Կիսվել: