երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թագուհի Թովմասյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավարին

Թագուհի Թովմասյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավարին

Խորհրդարանում հյուրընկալեցի Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
 
՛՛Քննարկեցինք պարտադիր պատվաստմանը, քրեակատարողական հիմնարկներում եւ փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Դիլեմա է. մարդկանց իրավունքների, թե մարդու իրավունքների պաշտպանություն: ՀՀ-ում մոտ 7-8% քաղաքացիներ են պատվաստվել, մոտ 92%-ին պարտադրանք է ներկայացվում: Մինչդեռ մարդկանց հետ «պետք է» ձևակերպումով չեն խոսում. պետք է նրանց գիտակցության բերել, որ անհրաժեշտ է պատվաստվել՝ փաստարկված ներկայացնելով պատվաստման դրական և բացասական կողմերը:
 
Իսկ ՀՀ-ում թատրոնի տոմսով կամ ճամփորդելու հնարավորությամբ են գայթակղում՝ պատվաստման քարոզարշավի շրջանակներում: Տիկին Լվոֆֆը պնդեց, որ «պետք է»-ով ճիշտ չէ քաղաքացիների հետ խոսելը....
 
Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք սահմանամերձ համայնքներում առկա իրավիճակին՝ փորձելով հստակեցնել մեր համագործակցության շրջանակներում սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրների կարգավորման ճանապարհային քարտեզը: Մտքեր փոխանակեցինք բժշկական գաղտնիքի պահպանմանը, օրգանների փոխպատվաստմանը վերաբերող հարցերի շուրջ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: