երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սյունիքում սահմանազատումը մասամբ ավարտված է. Գորիսի քաղաքապետ

Սյունիքում սահմանազատումը մասամբ ավարտված է. Գորիսի քաղաքապետ

Այս պահին սահմանազատումը մասամբ կատարված է, բայց որ 100 տոկոսով ֆիքսենք՝ ավարտված է, այդպես չէ: Այս մասին Այս մասին «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամների ասուլիսի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Ընթացիկ խնդիրներ լինում են, թշնամու հետ նորից բանակցությունների ինչ-որ փուլ է գնում՝ էս հատվածն իրենցն ա, կամ մերն ա», - նշեց նա:

Առուշանյանն անդրադարձավ նաև լուրերին, որ թշնամին Խնձորեսկում մի քանի մետր էլ է առաջ եկել.

«Այո՛, այդպիսի փաստ կար. էլի GPS-ով ցույց էր տալիս, որ դա իրենց հատվածն է, նրանք էլ առաջ են եկել»:

 

 
 
 

  • Կիսվել: