շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքում պոչատարի վնասման պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետը

Սյունիքում պոչատարի վնասման պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետը

Այսօր ժամը 08:40-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

ԱԻՆ հաղորդմամբ, պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է:

ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

  • Կիսվել: