շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Սյունիքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր

Սյունիքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հարթաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel Zafira» և «Mitsubishi Fuso» մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

 

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: