ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սյունիքում անվտանգության միջավայրի ապահովման ուղղությամբ աշխատում են ՊՆ-ն, ԳՇ-ն և ԱԱԾ-ն

Սյունիքում անվտանգության միջավայրի ապահովման ուղղությամբ աշխատում են ՊՆ-ն, ԳՇ-ն և ԱԱԾ-ն

Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի երրորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 19-ին: Աշխատանքային խումբը ղեկավարում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Կառավարության նիստում նա նշեց, որ ներկա դրությամբ բնակչությանը հուզող հիմնական հարցն անվտանգության միջավայրի ապահովումն է, որի հետ կապված Զինված ուժերի գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը և ԱԱԾ սահմանապահ զորքերն աշխատում են։

«Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քննարկում ենք Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման հետ կապված հարցերը և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի խնդիրը, քանի որ ձմռան ամիսներին հաճախակի տեղի են ունենում ճանապարհների փակման հարցեր։ Շուռնուխ բնակավայրում իրենց տները կորցրած ընտանիքների համար կառուցվում է նոր թաղամաս, միաժամանակ իրենք պետության կողմից աջակցություն կստանան մինչև իրենց բնակարանների կառուցումը»,-ասաց Ղուկասյանը:

  • Կիսվել: