երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սյունիքի մարզում վարորդը, Nissan March-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Սյունիքի մարզում վարորդը, Nissan March-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Սմբատ Ա.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գորվել և հայտնվել աջակողմյան դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սմբար Ա.-ն, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Հովնան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառաողները՝ վաշտի հրմանատար Վաչե Ալավերդյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվ է գործել նաև Սիսիանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև Սիսիանի հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ա. Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: