Բայդենը հիվանդացել է. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախընտրական միջոցառման ժամանակ ասել է, որ մրսել է։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։
«Ես մի փոքր մրսել եմ»,-ասել է Բայդենը Վաշինգտոնում կիսափակ միջոցառման ժամանակ:
Հաղորդվում է նաև, որ ամերիկացի առաջնորդը խոսել է որոշակի խռպոտ ձայնով։ Մինչ այս՝ հատուկ դատախազ Ռոբերտ Հուրը զեկույց էր պատրաստել, որում Սպիտակ տան ղեկավարին նկարագրել էր որպես կարեկից, լավ մտադրություններով, սակայն վատ հիշողություն ունեցող ծերունի: