կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սյունիքի մարզում վարորդը, Ford Explorer-ով մոտ 40 մետր գլորվելով, կողաշրջվել է. կա վիրավոր

Սյունիքի մարզում վարորդը, Ford Explorer-ով մոտ 40 մետր գլորվելով, կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 9-ին,  խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50 –ի սահմաններում  56-ամյա Լեռնիկ Հայրապետյանը Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի սկզբնամասում իր վարած  Ford Explorer մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ  40 մետր գլորվել և կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի,  դասակի հրամանատար  Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: