հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սյունիքի մարզում վարորդը BMW X5-ով մի քանի պտույտ գլորվելով, «Վարդանիձոր» հատվածում գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ. կա վիրավոր

Սյունիքի մարզում վարորդը BMW X5-ով մի քանի պտույտ գլորվելով, «Վարդանիձոր» հատվածում գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:   Ժամը 18:20-ի սահմաններում, 50-ամյա Բախշիկ Բախշյանը՝ իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 365 կմ հատվածում, «Վարդանիձոր» վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ծառերի մեջ:  

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:  

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   

  • Կիսվել: