երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով անվտանգության պահնորդը Niva-ով գլխիվայր շրջվել է

Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով անվտանգության պահնորդը Niva-ով գլխիվայր շրջվել է

Հունվարի 22-ին Սյունիքի մարզում ժամը  23:00–ի սահմաններում,  Սյունիքի բնակիչ, 47-ամյա Արմեն Հովաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասում մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Աղբյուրը հայտնում է, որ վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: