չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Սյունիքի մարզում ՊՆ պայմանագրային զինծառայողը «06»-ով կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր

Սյունիքի մարզում ՊՆ պայմանագրային զինծառայողը «06»-ով կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Շ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գխավորությամբ։Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Գորիսի հիվանդանոցի բժիշկները։

Վթարի մասին Ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ս․ Բալույանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։ 

  • Կիսվել: