չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սյունիքի մարզում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել

Սյունիքի մարզում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ չոր եղանակով, բարձր ջերմաստիճանով և ուժեղ քամիներով պայմանավորված՝ Սյունիքի մարզում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել․ օրական 15-20 հրդեհի դեպք է արձանագրվում մարզում։

Հաշվի առնելով, որ այսօր ու վաղը Սյունիքի որոշ հատվածներում սպասվում են 25-30 մ/վրկ արագությամբ քամիներ, որոնք ավելի են նպաստում հրդեհների տարածմանը՝ մարզի փրկարարները խնդրում ու կոչ են անում բնակչությանը՝ այս օրերին այգիներում և այլ բաց տարածքներում կրակ չվառել, խուսափել հրդեհային վիճակներ ստեղծելուց, պահպանել զգուշավորություն։

  • Կիսվել: