ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սյունիքի մարզում 13-ամյա հովիվից ադրբեջանցիները խլել են 3 անասուն

Սյունիքի մարզում 13-ամյա հովիվից ադրբեջանցիները խլել են 3 անասուն

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի 13-ամյա հովիվից ադրբեջանցիները խլել են 3 անասուն: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Տեղ համայնքից։

Ըստ տեղեկության՝ երեխան առավոտյան անասուններին արածացնելու ժամանակ ամենայն հավանականությամբ հատել է սահմանը և ադրբեջանցիները անմիջապես նրանից խլել են երեք եղջերավոր անասուն:

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն առավոտյան 6:30 եղել է Խնածախում, կապվել է բանակային կորպուսի հրամանատարության, ռուս խաղապահների հետ, և ժամը 10:30-ի կողմերն այդ 3 անասունները վերադարձվել են։

  • Կիսվել: