Թուրքիայի արտգործնախարարը պնդում է, որ մոտ հինգ տարի առաջ իրեն թունավորելու փորձ է եղել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ մոտ հինգ տարի առաջ իրեն փորձել են թունավորել մկնդեղով և սնդիկով։
«Դա մկնդեղի և սնդիկի ծանր թունավորում էր։ Թունավորումը տեղի է ունեցել ինչ-որ տեղ, և դա հետագայում պարզվեց թեստերի արդյունքում։ Սա տեղի է ունեցել չորս կամ հինգ տարի առաջ», - ասաց Ֆիդանը։
Նախարարը չի նշել, թե ով կարող էր իրականացրել թունավորման փորձը։ Սակայն նա նշել է, որ «թշնամիներ կան ոչ միայն ներսում, այլև դրսում», հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ֆիդանն արտգործնախարարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականին։ Մինչ այդ նա ղեկավարում էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը։