հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սյունիքի մարզպետը սկսել է այցերն ու հանդիպումները Գորիս համայնքի բնակավայրերում

Սյունիքի մարզպետը սկսել է այցերն ու հանդիպումները Գորիս համայնքի բնակավայրերում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր սկսել է այցերն ու հանդիպումները Գորիս համայնքի բնակավայրերում։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ մայիսի 23-ին նա եղել է Վերիշեն ու Ակներ գյուղերում։ Մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները, այցելել նաև երկու բնակավայրերի դպրոցներ։

Ակների միջնակարգ դպրոցում Ռոբերտ Ղուկասյանը աշակերտների համար նաև բաց դաս է անցկացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից։

  • Կիսվել: