հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սյունիքի մարզպետը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Բաղաբուրջի հուշահամալիր

Սյունիքի մարզպետը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Բաղաբուրջի հուշահամալիր

Հունվարի 27-ին՝ ՀՀ-ում առաջին անգամ նշվող Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմի անդամների, Սյունիքի ուժային և իրավապահ կառույցների ղեկավարների, պետական տարբեր հիմնարկների ներկայացուցիչների, զինծառայողների ու բազմաթիվ կապանցիների ուղեկցությամբ այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Հարգանքի ու խոնարհումի երթի մասնակիցները ծաղկադրում են կատարել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների շիրիմներին և Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։

Առաջին անգամ օրենքով սահմանված հիշատակի այս օրը ևս մեկ առիթ դարձավ արժևորելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների անմահ սխրանքը, վերահաստատելու երախտագիտությունն ու խոնարհումը նրանց հիշատակի առաջ։

  • Կիսվել: