չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սյունիքի մարզպետը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին

Սյունիքի մարզպետը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին, հայտնում են մարզպետարանից:

Մարզպետը շնորհակալություն հայտնեց ԼՂ-ի բռնի տեղահանված բնակիչներին ընդունելիս ցուցաբերած աջակցության համար ու նշեց․ «Այն, ինչ կատարվեց այդ օրերին, մարզի դիմադրողականության, միասնականության, պատրաստվածության իմաստով, հնարավոր դարձավ լավ կազմակերպված համատեղ ճկուն աշխատանքով, ու առաջնային կարևորության խնդիրները լուծվեցին նաև ձեր շնորհիվ»։

Սյունիքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի համակարգող Հեղինե Ղուկասյանը, պատասխանելով Ռոբերտ Ղուկասյանին, ասաց․ «Ձեզ ենք շնորհակալ, որովհետեւ այն աշխատանքը, որ մինչև այս ճգնաժամային իրավիճակն էլ մարզում տարվել էր միջազգային կազմակերպությունների հետ առօրյա աշխատանքում, մշտապես իրականացվող ծրագրերը համակարգելու մարզային իշխանության գործելակերպը արդեն փոխադարձ վստահության մթնոլորտ էին ստեղծել»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների և երիտասարդների պաշտպանությանն ու նրանց կարիքների հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված հարցեր։

  • Կիսվել: