չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Սյունիքի մարզպետն այցելել է Քարաշեն և Կոռնիձոր

Սյունիքի մարզպետն այցելել է Քարաշեն և Կոռնիձոր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր եղավ Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրերում, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Երկու տեղում էլ մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել գյուղերի դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, Քարաշենում՝ ծանոթացել նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, գրադարանին։

Վաղը Ռոբերտ Ղուկասյանը կլինի Տեղ գյուղում։

  • Կիսվել: