հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Սյունիք» օդանավակայանը շարունակում է աշխատել

«Սյունիք» օդանավակայանը շարունակում է աշխատել

Չնայած այն բանին, որ «Նովէյր» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը 6 ամսով դադարեցվել է, «Սյունիքի» օդանավակայանը շարունակում է աշխատել։

Ինչպես նշեց ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը՝ այս ընթացքում «Նովէյրը»թռիչքները իրականացրել է «Փայփեր» տիպի ինքնաթիռով։

Թեև չեխական արտադրության L4-110 ինքնաթիռի՝ տեխնիկական սպասարկման պատճառով «Նովէյրի» օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է 6 ամսով, սակայն ընկերության տնօրենի խոսքով, օդանավի տեխզննումը կավարտվի արդեն հաջորդ տարվա փետրվարին և «Նովէյրը» կստանա օդանավի շահագործման նոր վկայական։ Հենց այդ պահից էլ կվերսկսվեն Կապան-Երևան և հակառակ ուղղությամբ այդքան մեծ պահանջարկ վայելող կանոնավոր չվերթները։

  • Կիսվել: