ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սուսաննա Գաբոյանը միանձնյա առաջատարն է. ՀՀ շախմատի կանանց առաջնություն

Սուսաննա Գաբոյանը միանձնյա առաջատարն է. ՀՀ շախմատի կանանց առաջնություն

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության 3-րդ տուրում երկու առաջատարներից մեկը՝ Սուսաննա Գաբոյանը, հաշտություն կնքեց Վերոնիկա Խաչատրյանի հետ և 2,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Մյուս առաջատար Նարե Առաքելյանն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Նարինե Գասպարյանին: Նարեն և Վերոնիկա Խաչատրյանը 2-ական միավոր ունեն:

Առաջին հաղթանակները տոնեցին Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Մարիամ Ավետիսյանին ու Աննա Խաչատրյանին: Ասյա Եդիգարյանի և Աստղիկ Հակոբյանի մրցախաղում ոչ-ոքի գրանցվեց:

  • Կիսվել: