երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահ

Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահ

Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար: Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ աշխատում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում որպես դասախոս, Գեոդեզիայի ամբիոնի վարիչն է, երկար տարիներ ոլորտում մասնագիտական գործունեություն է ծավալել:

Նա վստահեցրեց, որ կարճ ժամանակահատվածում կադաստրի ոլորտում շոշափելի փոփոխություններ կլինեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է կադրային բանկի միջոցով:

 

 

 

  • Կիսվել: