կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկվա հանրահավաքից հետո անհայտ է, կապ է հաստատել ընտանիքի հետ

Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկվա հանրահավաքից հետո անհայտ է, կապ է հաստատել ընտանիքի հետ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկ Բաղրամյանում ընթացող հանրահավաքից հետո անհայտ է, քիչ առաջ կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ: Այս մասին հայտնել է նրա ընտանիքի անդամներից մեկը։ 

Այլ տեղեկատվություն այս պահին չի հրապարակվում։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։

  • Կիսվել: