հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Սուրեն Պապիկյանը դեռ ինքնամեկուսացած է. փոխվարչապետ

Սուրեն Պապիկյանը դեռ ինքնամեկուսացած է. փոխվարչապետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեռ ինքնամեկուսացած է: Այսօր կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հույս ունենք՝ պարոն Պապիկյանը կառավարության մյուս նիստին անպայման կմասնակցի»,-ընդգծեց նա։

Այդ իսկ պատճառով այս անգամ ևս ՏԿԵ նախարարին վերապահված հարցը՝ «Այգ-1»արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջների վերաբերյալ, զեկուցեց փոխվարչապետը։

  • Կիսվել: