երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը դարձել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպեսզի երաշխավորի բուհի ապակուսակցականացումը. Փաշինյան

Սուրեն Պապիկյանը դարձել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպեսզի երաշխավորի բուհի ապակուսակցականացումը. Փաշինյան

Սուրեն Պապիկյանը դարձել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպեսզի երաշխավորի բուհի ապակուսակցականացումը։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է, որՔՊԿ անդամները բուհերի կառավարման խորհուրդների նախագահներ են դառնում, երբ 2018թ․ հեղափոխության ժամանակ այլ բան էր խոստացել, որ բուհերն այլեւս երբեք կուսակցականացված չեն լինելու։

Փաշինյանն իր կուսակիցների՝ տարբեր բուհեր գործուղվելը բացատրեց 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո տարբեր ՛՛թաքնված կուսակցականների ծավալած հակապետական գործունեությամբ՛՛:

Նա, մաասնավորապես, ասաց.  ՛՛2020թ․ իրադարձությունները ցույց տվեցին, որ բուհական համակարգը ապակուսակցականացրել ենք, մեր կուսակցականներին չենք ներդրել, եւ պարզվեց, որ այդ բուհերում թաքնված կուսակցականներ են, Հայաստանում թաքնված կուսակցականների ինստիտուտ կա։ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգից տասնյակներով նետվում էին մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը՝ մտածելով, որ իշխանությունը փլուզվում ա, հիմա գնան արագ այնտեղ տեղավորվեն, որտեղ էին 2000-ականներին։

Հիմա, որ Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ա դառնում, գնում ա բուհերի ապակուսակցականացումը երաշխավորելու համար։ Երբ մենք մեզ հեռու էինք պահել, պարզվեց՝ էդ ամբողջը կրթության հետ կապ չունի, ամեն ֆակուլտետի մի կուսակցության բոստան ա։ Մենք էդ շանսը տվել էինք, ու սկզբունքորեն պահել ենք, բայց դժվար պահին շատ մարդիկ հակապետական գործունեությամբ հանդես եկան, եւ այդ շանսը չօգտագործեցին։ Չեն գնում կուսակցականացնելու, այլ մեր ասած ապակուսակցականության սկզբունքը պահպանելու համար՛՛:

Իսկ հարցին, թե ինչ երաշխիք կա, որ դա ինչ-որ պահից սկսած հակառակ նպատակին չի ծառայելու, նա պատասխանեց. ՛՛Դուք, ես, հանրությունն ենք երաշխիքը։ Երբ որ կտեսնեք, որ ընտրությունների ժամանակ բուհերում էլի ստորագրություն են հավաքում, կուսակցական բջիջներ են ստեղծում, եկեք ասեք։ Բայց դուք տեսաք, որ բուհերում եղած այդ երբեմնի կուսակցական բջիջները նոյեմբերի 9-ից հետո ակտիվացան՛՛։

Վարչապետը վստահեցրեց, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ որեւէ տեղ հակապետական օղակներ ձեւավորվեն: ՛՛Գնում ենք բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար՛՛,-ասաց նա։

  • Կիսվել: