երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սուրեն Պապիկյանն այցելել է Պտղունքի և Երևանի թիվ 18 դպրոցների շինհրապարակներ (լուսանկարներ)

Սուրեն Պապիկյանն այցելել է Պտղունքի և Երևանի թիվ 18 դպրոցների շինհրապարակներ (լուսանկարներ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրապետության ողջ տարածքում հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում, որոնք ի տարբերության ճանապարհաշինության, պակաս տեսանելի են հանրության համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
 
՛՛Դրանց թվում շատ են հատկապես դպրոցաշինական,մանկապարտեզների շինարարության, ջրագծերի անցկացման, ջրանցքների վերանորոգման և բազում այլ ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերը:
 
Այսօր եղանք Պտղունքի միակ միջնակարգ դպրոցի և Երևանի թիվ 18 դպրոցի շինհրապարակներում: Շինարարությունը ընթանում է բարձր տեմպերով. շինարարների հավաստիացմամբ 2022թ. դպրոցների աշակերտները կհաճախեն նորակառույց և սեյսմակայուն դպրոցներ:
 
Վերջիններս հարմարեցված կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ։
 
Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը ընդգրկվեց սեյսմանվտանգ դպրոցաշինության ծրագրում 2,5 տարի առաջ կատարած այցից հետո։ Դպրոցի համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվում է 886 միլիոն դրամ։
Երևանի 18-րդ դպրոցի շենքը կառուցվել դեռևս 70-ականներին։
 
Որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց. կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, քանի որ այն իրենից ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Դպրոցի կառուցման համար ներդրվել է 986 միլիոն դրամ՛՛,-նշել է նա։
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: