Սուրբ պատարագ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում (տեսանյութ)
Թուրքիայում՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվում է Սուրբ պատարագ: Պատարագիչն է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանը, հայտնում է 1lurer.am-ը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ սեպտեմբերի 6-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի: Հաղորդվում էր, որ Պոլսո հայոց պատրիարքարանից պատարագը անցկացնելու համար կղզի կժամանի 25 հոգանոց անձնակազմ։
Հայոց պատրիարքարանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սբ Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի դռնփակ է լինելու։
Նշվում է, որ նկատի առնելով համավարակի պարագան՝ թուրքական իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում համատեղ որոշում է կայացվել պատարագն անցկացնել դռնփակ։



