երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն

Հուլիսի 22-ին, ժամը 11։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները ճանապարհին նկատել են Ա․ Ա․-ին (ծնված 1987 թ․)՝ ձեռքի վնասվածքով, ցուցաբերել առաջին օգնություն և շարունակել ընթացքը։
 
Փրկարարները Լ․ Ն․-ին (ծնված 1981 թ․) պատգարակով մոտ 500 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: