հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Սուրբ Գրիգոր Նարեկացին թողեց մի աղոթագիրք, որտեղ ձուլվեց հայ ազգի հավատքը. Հռոմի Պապ

Սուրբ Գրիգոր Նարեկացին թողեց մի աղոթագիրք, որտեղ ձուլվեց հայ ազգի հավատքը. Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չորեքշաբթի հրապարակային ընդհանուր խորհրդածության ժամանակ անդրադարձել է Սուրբ Գրիգոր Նարեկացու գործունեությանն ու թողած ժառանգությանը:

«Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական մըն էր, որ ապրեցաւ հազար տարուայ կողմ, ու մեզի թողուց աղօթքի գիրք մը, որուն մէջ ձուլուեցաւ հայ ազգին հաւատքը, քրիստոնէութիւնը ողջագուրող առաջին ազգը. Ազգ մը` որ Քրիստոսին խաչը պինդ բռնած շատ չարչարուեցաւ պատմութեան ընթացքին։

Գրիգոր Նարեկացին ճանչցուած է որպէս համընդհանուր զօրակցութեան թարգման»,- ասել է Հռոմի Պապը։

Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետը ելույթի ավարտին Տիրոջից խնդրել է պարգևել Գրիգոր Նարեկացու պես վանականներ, որոնք առաջ են տանում եկեղեցին:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հռոմի Պապը Վատիկանում Գրիգոր Նարեկացուն շնորհել է Տիեզերական Եկեղեցու վարդապետի տիտղոս:

  • Կիսվել: