շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն պատրաստվում է վաղն ընդունել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն պատրաստվում է վաղն ընդունել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջը հրապարակել է իր աշխատակիցների լուսանկարները և նշել, որ իրենք պատրաստվում են վաղվան։ 

Ավելի վաղ ԲԿ-ն հայտնել էր, որ վաղվանից Հայաստանի ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ:

«Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե' ծննդատունը, թե' պոլիկլինիկան առանձին մասնաշենքերում են գտնվում և շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով:

Առողջություն բոլորին...»։

  • Կիսվել: