շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից մեկը  դուրս է գրվել հիվանդանոցից

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11 սաներից մեկը ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:

Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: Այժմ բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 10 երեխա:

Հիշեցնենք, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան, սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։

Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։

 

  • Կիսվել: