ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Սուբվենցիոն ծրագրով Սարուխան համայնքում կասֆալտապատվի երկու փողոց եւ մեկ փակուղի

Սուբվենցիոն ծրագրով Սարուխան համայնքում կասֆալտապատվի երկու փողոց եւ մեկ փակուղի

 2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել 136 ծրագիր, որոնցից 11-ն արդեն 2021 թվականի մայիսի 18-ին կայացած նիստի ընթացքում հավանության են արժանացել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, հաստատված ծրագրերի թվին է պատկանում Սարուխան համայնքի Իսահակյան եւ Թեհլերյան փողոցների ու Գ. Դարբինյան փակուղու ասֆալտապատումը, որոնց շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարվել է: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 46 միլիոն 739 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 21 միլիոն 32 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 14,3 տոկոսը կամ 6 միլիոն 706 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը, 40,7 տոկոսը կամ 19 միլիոն դրամը՝ համայնքի բարերարը։

Ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմելու է շուրջ 1200 գծամետր, ընդհանուր մակերեսը՝ 6000 քառակուսի մետր։

  • Կիսվել: