շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայաստանում կմեկնարկի «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» միջազգային մրցույթի ազգային փուլը

Հայաստանում կմեկնարկի «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» միջազգային մրցույթի ազգային փուլը

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) ներկայացուցչության նախաձեռնությամբ հունիսի 19-ին Հայաստանում կմեկնարկի «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» հանրահայտ միջազգային մրցույթի ազգային փուլը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս հանդիսատեսին 180 վայրկյանում պարզ և հանրամատչելի ներկայացնել իրենց հետազոտության թեման ֆրանսերենով (ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր չէ):

Մրցույթին կարող են մասնակցել 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև թեկնածուական ատենախոսությունը մրցույթի ազգային փուլին նախորդող 12 ամիսների ընթացքում պաշտպանած անձինք։

Մրցույթից առաջ բոլոր թեկնածուները հնարավորություն կունենան մասնակցելու նախապատրաստական դասընթացի։

Ազգային փուլի հաղթողները կպարգևատրվեն. գլխավոր մրցանակ՝ 150 000 դրամ, ինչպես նաև միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն, երկրորդ մրցանակ՝ 120 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 90 000 դրամ: Հանդիսատեսի համակրանքի մրցանակի համար սահմանված է 45 000 դրամ պարգև։

Մրցույթին մասնակցելու համար թեկնածուները կարող են իրենց հայտերն ուղարկել մինչև 2025 թվականի հունիսի 9-ը [email protected] հասցեին:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

  • Կիսվել: