Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը։
Միաժամանակ ժամանակավոր սահմանափակում է մտցվել դեպի Հայաստանի հետ անցակետերից մեկը տանող ճանապարհին բեռնատարների համար (Հայազմա-Նինոծմինդա հատվածում)։
Պատճառն առատ ձյան տեղումներն են ու ձնահյուսի վտանգը։