կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստեփանավան քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը հունիսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի

Ստեփանավան քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը հունիսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 15-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ավետիսյան, Երկրաբաններ, Նոյեմբերյան, Իսահակյան, Միլիոնի, Բաղրամյան, Նժդեհի, Րաֆֆու, Մեղապարտի, Չարենցի, Կամոյի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:                 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: