կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում կանցկացվեն ֆրանսերենի դասընթացներ

Ստեփանակերտում կանցկացվեն ֆրանսերենի դասընթացներ

SPFA Ֆրանկոֆոնիայի ակումբը սեպտեմբեր ամսից Ստեփանակերտում կկազմակերպի ֆրանսերենի դասընթաց, որին կարող են մասնակցել 15-25 տարեկան քաղաքացիները:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» ԲԿ Արցախի գրասենյակի պատասխանատու Քրիստինա Աբրահամյանը:
 
««Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) բարեգործական կազմակերպությունն Արցախում գործում է 1997 թվականից:
 
Կազմակերպությունը մարդասիրական գործունեություն է ծավալում Հայաստանում և Արցախում՝ իրականացնելով տարբեր բարեգործական ծրագրեր: SPFA֊ի կողմից իրականացվող ծրագրերի մաս է կազմում Ստեփանակերտում գործող ֆրանսախոսների ակումբը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են անվճար մասնակցել դասերին:
 
Այս տարի լինելու է 2 խումբ՝ սկսնակների և արդեն իսկ ֆրանսերենին տիրապետողների համար։ Դասերը անց են կացվելու Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում գտնվող SPFA ակումբում։ Ցանկացողները կարող են դիմել մինչև սեպտեմբերի 6-ը», - նշեց Ք. Աբրահամյանը և հավելեց, որ գրանցվելու համար դիմողը կարող է կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նշելով տարիքը, անուն, ազգանունը և հեռախոսահամարը:

  • Կիսվել: