հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ստեղծելու ենք «Ազգային վերածնունդ» հիմնադրամը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Ստեղծելու ենք «Ազգային վերածնունդ» հիմնադրամը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Մենք ստեղծելու ենք «Ազգային վերածնունդ» հիմնադրամը, որի նպատակը մեր երկրի աղետալի ժողովրդագրական վիճակը կասեցնելն ու բազմազավակ ընտանիքները խրախուսելն է լինելու։ Այս մասին «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի ժամանակ հայտարարել է կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը:
 
«Յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխայի համար հիմնադրամը տրամադրելու է 2 միլիոն դրամի աջակցություն։
 
Այն ընտանիքներին` որոնք կունենան հինգերորդ երեխան, հիմնադրամը տրամադրելու է ամենակարևորը՝ բնակարան։ Անվճար բնակարան»,-նշել է նա

  • Կիսվել: