երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեղծել հարթակ, որը կմիավորի ՏՏ ոլորտի հայ և միջազգային մասնագետներին. տեխնոլոգիական գիտաժողով Երևանում

Ստեղծել հարթակ, որը կմիավորի ՏՏ ոլորտի հայ և միջազգային մասնագետներին. տեխնոլոգիական գիտաժողով Երևանում

Երևանում կայացել է Jump Dev Conference տեխնոլոգիական կոնֆերանսը, որը կազմակերպել է հայկական Ucraft ընկերությունը։

Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, կառավարության անդամներ, տարբեր ոլորտների փորձագետներ, հայկական ՏՏ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր Google Cloud, LKI Consulting, Yandex, Cloudflare, այլ միջազգային առաջատար կազմակերպություններից:

Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես են եկել նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ucraft ընկերության հիմնադիր Գև Բալյանը։ Նախարարը ողջունել է և կարևորել է նման ձևաչափով հավաքների անցկացումը։

Միջոցառման շրջանակներում համաշխարհային ճանաչում ունեցող Google Cloud-ի, Netflix-ի, Microsoft-ի, Booking.com-ի, Cloudflare-ի, LKI Consulting-ի ներկայացուցիչները կիսվել են իրենց փորձով և գիտելիքներով, պատմել ոլորտի վերջին միտումների ու զարգացումների մասին։

Կոնֆերանսում ներկայացված թեմաներն առնչվել են ավտոմատացված ուսուցմանը, արհեստական բանականության հնարավորություններին, cloud computing-ին, open-source software-ին, blockchain-ին և այլն:

Jump Dev Conference տեխնոլոգիական կոնֆերանսի նպատակն էր՝ ստեղծել հարթակ, որը կմիավորի ոլորտի հայ և միջազգային մասնագետներին, կամուրջ կդառնա փորձառու և երիտասարդ մասնագետների միջև, կխթանի համագործակցությունը և կնպաստի նորարարական մտքերի տարածմանը։

  • Կիսվել: