երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանի կողմից դա ընկալվում է որպես սեփական ողբերգություն. Կոպիրկինը՝ արցախցիների տեղահանման մասին

Ռուսաստանի կողմից դա ընկալվում է որպես սեփական ողբերգություն. Կոպիրկինը՝ արցախցիների տեղահանման մասին

Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը Երևանում Ռուսական տան մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռուսաստանաբնակ հայրենակիցների XV ազգային համաժողովը, որի թեման էր ՛՛Հայաստանի ռուսական աշխարհը. ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները՛՛:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

՛՛Մեր կոնֆերանսն անցնում է արտասովոր պայմաններում՝ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկի ֆոնին։ Մենք ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ հայեր և ռուսներ, ստիպված եղան լքել իրենց հայրենիքը: Այս ողբերգության առաջին իսկ օրերից Ռուսաստանի կողմից հարկադրաբար տեղահանվածներին աջակցություն է ցուցաբերվում ինչպես մասնավոր կազմակերպությունների, այնպես էլ՝ պետական մակարդակով։ Ռուսաստանի կողմից դա ընկալվում է որպես սեփական ողբերգություն՛՛,-նշել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: